9606 դիտում
15:25 09-01-2018
Հարություն Խաչատրյանը` Փարաջանովի մասին. «Նա վտանգավոր մարդ էր` իր կրոնով կամ անկրոնությամբ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Aravot.am
Հունվարի 9-ին` Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը, նրա արվեստի գնահատողները, կինոգործիչներ, արվեստաբաններ եւ քաղաքացիներ այցելել էին մեծ արվեստագետի շիրիմին, գրում է [url=http://www.aravot.am/2018/01/09/930164/]Aravot.am[/url]-ը։
Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, խոսելով Փարաջանովի մասին, նշեց. «Պատկերացրեք մի հրեշտակ, մի ազատություն, մի անկախություն, հանկարծ հայտնվում է Խորհրդային Միությունում` դաժան, չար, բռնակալ, եւ նա պետք է ստեղծագործի այդ պայմաններում: Եթե միայն ստեղծագործող լիներ, թույլ կտային նկարել, հատկապես Փարաջանովի առաջին ֆիլմերը ոչ մի վտանգ չէին ներկայացնում իրենցից: Բայց Փարաջանովն արդեն իր ապրելաձեւով, մտածողությամբ, խոսքերով ու ելույթներով շատ վտանգավոր մարդ էր: Նրա ֆիլմերի մեջ վտանգավորություն չկար, ուղղակի կար մտածողության անկախություն, արվեստի հոգու անկախություն: Խորհրդային Միությանն անհանգստացնում էր հենց ինքը, իր մտածողությունը, դրա համար խորհրդային միությունը չէր կարողանում տանել նրան, չէր ընդունում իրենց օրենքը, կրոնը կամ անկրոնությունը, դրա համար էլ նրան տրված չէր շատ նկարել։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/01/09/930164/]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
6361 դիտում
09:29 17-05-2016
«Մտածեք էս երկրի մասին», կամ՝ վտանգավոր խաղեր. aravot.am
3516 դիտում
09:49 26-09-2014
Սուրեն Խաչատրյանը ո՞նց կարող է մեղք չունենա, կամ դուք, կամ ես. Վարդան Ղուկասյան. Ժամանակ
11800 դիտում
16:03 07-10-2017
Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ընտրվեց Հարություն Խաչատրյանը. tert.am
Այս բաժնից
2347 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
775 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
709 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի