211652_close_icon
views-count6361 դիտում article-date 09:29 17-05-2016

«Մտածեք էս երկրի մասին», կամ՝ վտանգավոր խաղեր. aravot.am

Արցախում շարունակվող պատերազմը, շարունակվող զոհերը Հայաստանի և Արցախի սահմաններին, շարունակվող անորոշությունները, հազար ու մի արդար ինչուներն ու դրանց պատասխանների անարդար բացակայությունը, տեղեկատվական աշխարհում գործելու իշխանության անճարակությունն ու հասարակության անկարողությունը, և հետևանքում՝ նյարդային ու հուզական ցնցումները շատ վտանգավոր կարող են լինել պետության ու հասարակության համար, գրում է [url=http://www.aravot.am/2016/05/16/692565/]aravot.am[/url]-ը: Մանավանդ, որ ցնցումներն Արցախի ու Հայաստանի արանքում են: Շուշիի գրավման մասին Լևոն Տեր-Պետրոսյանի անտեղյակության լեգենդն այս տարի մի քիչ ավելի թեթև մարտնչեց տգիտության դեմ: Պատերազմ էր: Գեներալներն ավելի ազնիվ գործով էին զբաղված: Գեներալներին հրահրողները խառն էին: Խարդավանքների ժամանակ, հավանաբար, չկար: Խրախճանքի էլ նոր հորիզոններ էին բացվել: Վազգենի «սխալներից» էլ այս տարի քիչ խոսեցին: Կրկին սանձեց ապրիլյան պատերազմը: Երևի նկատեցին, որ այսօրվա հերոսներից շատերի մայրերն էին հպարտությամբ պատմում, որ իրենց տասնութամյա հերոս որդիներին ոգեշնչողը Վազգենն է եղել, որ իրենք մանկական հեքիաթների փոխարեն Վազգենի մասին են պատմել իրենց հերոս որդիներին ու, զարմանալիորեն՝ «ցուրտ ու մութ» տարիներին: Շատերն էլ չպատմեցին իրենց հերոս զինվորների ու նրանց մանկության ոգեշնչման աղբյուրների՝ Արցախյան առաջին պատերազմը հաղթած անմահ անունների մասին: Բայց, որ այսօր հենց այդ սերունդը փակեց թշնամու առաջխաղացումը և կյանքով փակեց, այլևս փաստ է: Ուրեմն ոմանց համար, այո, ցուրտ ու մութ էին տարիները, ոմանց համար՝ ոգեշնչվելու: Ապրիլյան համախմբումը մտածել տվեց, թե բանականությունը նաև կարող է հաղթել: Սխալվեցինք, որովհետև այսօր արդեն մեկ այլ մարտ է սկսվել՝ այս անգամ Մանվել Գրիգորյանի դեմ ու շատ վտանգավոր կերպով՝ սկսվել է Արցախի հրամանատարի կողմից, տարակուսելի հրահրմամբ: Ոչ մի կասկած չկա, որ Արցախի հրամանատարի վաստակն ու կենսագրությունը հարգանքի են արժանի, որ Արցախի հրամանատարը վաստակել է իր կենսագրությունը, բայց ինչու՞ այսպես՝ շարունակվող կենսագրությունում, ինչու՞ այս պահին, ինչու՞ այս ձևով: Մինչև ե՞րբ: Մանվել Գրիգորյանը պարտվել է՞ պատերազմում: Հանձնել է՞ հողը: Հանձնել է՞ սահմանը: Նրանք, ովքեր քիչ թե շատ ծանոթ են Արցախյան պատերազմին, ովքեր, առավել ևս անցել են Արցախյան պատերազմով, հաստատապես գիտեն, թե ինչ է արել Մանվել Գրիգորյանը պատերազմում, եթե չեն կորցրել խաղաղության մեջ ապրելու կերպը: Ինչ է արել 1989-ին Հադրութում, 1993-ին՝ Մարտակերտում: Գիտեն զինվորները, հրամանատարները, այս երկրի երեք նախագահները, պաշտպանության ներկա ու անցյալ նախարարները, գիտեին Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը: «1993 թվականի ձմռանը, 94-ի գարնանը մեր պատերազմի ամենածանր հարվածն իր տղերքի հետ Մանվելը վերցրեց իր վրա…Էդ ժամանակ ինքը կարող էր խելագարվել: Եվ խելագարվեց:…Մանվելը երբեք չի նայել, թե հետևում ինչ է թողնում: Գնացել է կամուրջներ այրելով, որովհետև գնացել է հայրենիքի համար…». Այսպես Մանվել Գրիգորյանին գնահատել է Վազգեն Սարգսյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2016/05/16/692565/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր