211652_close_icon
views-count1510 դիտում article-date 12:48 22-10-2026

Ընդդիմությանը կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների. Փաշինյան

Ես ասել եմ ադրբեջանական կողմին, որ մեզ համար ընդունելի չէ, որ մեր Սահմանադրության հետ կապված հարցեր են բարձրացվում, որովհետև դա մեր օրակարգն է, նրանք ասել են, որ ընդունում են և միջամտելու իրավունք չունեն, պարզապես նրանք մեզ իրազեկում են, որ իրենք ունեն այդպիսի քաղաքական դիքորոշում, tert.am-ի փոխանցմամբ, ասել է Փաշինյանը:

«Եթե մենք այսպես թե այնպես փոխելու ենք Սահմանադրությունը, դա արդեն իսկ մեր նախընտրական և Կառավարության ծրագրի մաս է, ինչն է մեզ խանգարում, որպեսզի հաճելին համատեղենք օգտակարի հետ»,- նշել է նա:

Ընդդիմության մեր գործընկերներին կփորձենք համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը կարևոր է, եթե չստացվեց՝ կարող է գնանք արտահերթ ընտրությունների, հայտարարել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր