211652_close_icon
views-count11821 դիտում article-date 16:03 07-10-2017

Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ընտրվեց Հարություն Խաչատրյանը. tert.am

Այսօր տեղի ունեցավ կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրությունները: 88 ձայնով ընտրվեց Հարություն Խաչատրյանը։ Առաջադրված թեկնածուները երեքն էին՝ կինոռեժիսորներ Հարություն Խաչատրյանը, Վահե Գևորգյանցը և կինոպրոդյուսեր Գևորգ Գևորգյանը, հաղորդում է [url=http://www.tert.am/am/news/2017/10/07/election/2504882]tert.am[/url]-ը Միության 187 անդամներից ներկա էին 145–ը: Նախ համաժողովին ներկայացվեց 2013-2017 թվականի հաշվետվությունը: Դերասան Ժան Նշանյանը ելույթի իրավունք խնդրեց և նշեց, որ ինքը ներկայացնում է նաև սփյուռքում ապրող միության անդամներին եմ և բողոքում է վարչության որոշման դեմ, որով առանձնացվում են սփյուռքում ապրող միության անդամները: Նա նշեց, որ նրանց ընտրությունը կազմակերպելու համար կա հյուպատոսություն, էլեկտրոնային տարբերակով քվեարկություն և այլ ընտրության տարբերակներ: «Եթե այդպես է, ուրեմն որևէ ֆիլմ չհաստատված մշակութային նախարարության կողմից չի կարող մտնել արտերկիր և միայն օրինավոր ճանապարհով կմտնեն՝ մուծելով տուրքերը, ոչ թե գրպանը դնեն մի հատ DVD ու գան»,- ասաց նա: Ի պատասխան բարձրացված հարցին, նշվեց, որ համագումարի վերջում այդ հարցին կարող են անդրադառնալ: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը իր ելույթում նախ ողջունեց համագումարը և անդրադառնալով Ռուբեն Գևորգյանցի հիշատակին, նշեց, որ նա կարողացավ վավերագրել ոչ միան ազգային–ազատագրական պայքարը, արցախյան ազատամարտը, այլ նաև կարողացավ տեր կանգնել անկախության ժառանգությանը և ապագա սերունդներին փոխանցել այն զգացողությունը, որը կոչվում է ազատ անկախ երկրում ինքնորոշված ապրելու իրավունքը։ «Չափազանց կարևորում եմ այս համագումարը և կինոյի զարգացման համար նոր հայեցակարգ է մշակվել, կինոյի աջակցության նոր մեխանիզմներ ենք ստեղծում և շրջանառության մեջ է կինոյի մասին օրենքը»- ասաց նա։ Ինչ վերաբերում է առաջարկված թեկնածուներին, նախարարն ասաց, որ բոլորն էլ արժանի են հաղթանակի: «Սակայն աստեղ ոչ թե կինոնախագահի հարցն է, այլ մեր միասնականության կինոյի զարգացման մասին մեր պատկերացումների հարցն է: Կինոն այսօր ստեղծում է հայրենիքի վաղվա օրվա մասին երևակայությունը և ինչ կստեղծենք այսօր վաղը կդառնա իրականություն»,-ասաց նա և նշեց, որ այս համագումարով նոր մի շրջան է բացվում կինոյի ասպարեզում: «Դա կարող ենք անել միասին, առանձին-առանձին ոչինչ չի ստացվի: Ով էլ որ ընտրվի աշխատելու և ծառայելու կինոզարգացման համար»- ասաց նա և նշեց, որ պետությունը կանգնած է միության կողքին։ Բոլոր երեք թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը: Գևորգ Գևորգյանը նշեց իր ծրագրի հիմնական դրույթները, որոնք ներառում են նաև դահլիճի վերանորոգումը: Նա առաջնային համարեց գործիչների հեղինակության բարձրացման հարցը: Ըստ նրա՝ Կինոմիության ձայնը պետք է բարձր լինի պետական պարգևների հանձնման հարցում: Մինչ ընտրությունը լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ոչ մի լարվածություն չկա և նախընտրական փուլն անցել է քաղաքակիրթ և այսօր էլ հույս հայտնվեց, որ օպտիմալ և կարգապահությամբ ամեն ինչ կընթանա: Նա նշեց, որ մրցակից թեկնածուների հետ շատ լավ հարաբերություններ ունի, բոլորն էլ կինոյի մարդիկ են և ամեն մեկը իր ավանդը և առավելությունը ունի: Գևորգ Գևորգյանը նաև նշեց, որ իր փորձն ավելի շատ ադմինիստրատիվ ոլորտում է և իր ներկայացրած ծրագիրը համարում է իրատեսական: Ինչ վերաբերում է շանսերին, ապա նա ասաց, որ բոլորին էլ հավասար է համարում: «Հեղինակությունը պետք է բարձրացվի, կինոմատոգրաֆիստները պետք է ապահով լինեն, թիկունք ունենան և իրենց բոլոր հարցերով դիմեն ինչի համար նախատեսել եմ խորհրդատվական կենտրոն ստեղծել»,- ասաց նա և նշեց, որ խնդիրները շատ են: Հարություն Խաչատրյանն իր ելույթում խոստացավ, որ եթե ինքը կամ իր գործընկերներից մեկն ընտրվի, ապա մեկ ամիս հետո պետք է հավաքվեն և կետ առ կետ, ամիս առ ամիս ծրագիրը հաստատեն: «Լսելի պետք է լինի բոլորի ձայնը»,-ասաց նա և կոչ արեց տարին մեկ անգամ անդրադառնալ, թե ինչ արվեց և եթե չարվի նախատեսված աշխատանքները խնդրեն նախագահին այլ ասպարեզում շարունակել գործունեությունը և նոր ընտրություններ կազմակերպել: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/10/07/election/2504882]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր