Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային
Հունվարի 8-ին, ժամը 16:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի հաշմանդամություն ունեցող բնակչին ավտոմեքենայից տուն տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները՝ 1949 թ. ծնված Ս. Դ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունվարի 8-ին, ժամը 09:16-ին ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից (5-րդ հարկ) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները՝ 1952 թ. ծնված Հ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: