211652_close_icon
views-count3079 դիտում article-date 23:30 03-08-2017

Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային

Օգոստոսի 3-ին, ժամը 16:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ճառագայթային Ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1970 թ. ծնված Շ. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն. վերջինս հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ: *** Օգոստոսի 3-ին, ժամը 16:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ի. Ալիխանյան փողոցի տներից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1937 թ. ծնված Թ. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Օգոստոսի 3-ին, ժամը 07:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 36ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն 6-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1941 թ. ծնված Ա. Խ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր