211652_close_icon
views-count6183 դիտում article-date 22:41 29-03-2017

Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային

Մարտի 29-ին, ժամը 14:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի թիվ 53 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության մեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները 1946 թ. ծնված Վ. Ս.-ին մոտեցրել են շտապօգնության մեքենային: *** Մարտի 29-ին, ժամը 13:42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 56 շենքի բնակարաններից մեկի տարեց քաղաքացին չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի հատակին ընկած է եղել 1924 թ. ծնված Ռ. Փ.-ը, ում բարձրացրել և մոտեցրել են անկողնուն: *** Մարտի 29-ին, ժամը 12:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 107 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1941 թ. ծնված Թ. Թ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր