211652_close_icon
views-count4564 դիտում article-date 20:57 27-12-2017

Պաուլինյո. Տարին հրաշալի ստացվեց

«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Պաուիլնյոն ամփոփել է անցնող տարվա արդյունքները: «Անցնող տարին հրաշալի ստացվեց: Թե իմ կարիերայի, թե՝ անձնական կյանքում: Տեղափոխությունը «Բարսելոնա», երկու հրաշալի երեխաների՝ Խոսե Պեդրոսյի ու Սոֆիայի ծնունդը, վնասվածքների բացակայությունը, թեպետ մեկուկես տարի առանց ընդմիջման եմ խաղում: Կցանկանայի 2018-ին տրեբլ անել: Գիտեմ, որ միանգամից երեք մրցաշարերում հաղթելը չափազանց բարդ է, բայց եթե մեզ չհաջողվեց դա անել, նվազագույնը երկու տիտղոսի հույս ունեմ», ասել է Պաուլինյոն: Հիշեցնենք, որ Պաուլինյոն կատալոնական ակումբ տեղափոխվեց ամռանը: Նրա տրանսֆերի արժեքը կազմեց 40 միլիոն եվրո, որից 7 միլիոնը նա իր գրպանից վճարեց:

Նմանատիպ նյութեր