Պաշտոնական. Ռոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հայ մասնագետն «Ուրարտուն» գլխավորել էր 2025 թվականի ամռանը։ Արզումանյանի գլխավորությամբ թիմն անցկացրել է 45 հանդիպում, որոնցում տոնել է 21 հաղթանակ։
Ակումբը շնորհակալություն է հայտնել մարզչին անցած ճանապարհի, նվիրումի և կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար՝ հաջողություններ մաղթելով հետագա գործունեության մեջ։
Ակումբի մամուլի ծառայությունը նաև տեղեկացնում է, որ «Ուրարտուի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ֆրանսիսկո Կոմպանը։