Պաուլինյո. Մեսիի հետ խաղալը արտոնություն է
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պաուլինյոն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Օլիմպիակոսի» հետ կայանալիք հանդիպմանը:
«Զգումեմ, որ լիովին հարմարվել եմ «Բարսելոնայում»: Սկզբից դժվար էր, բայց այժմ ես հանգիստ եմ: Թիմակիցներն ինձ շատ օգնեցին:
Մեսիի հետ խաղալի առանձնակի արտոնություն է: Նա աշխարհում լավագույնն է: Երբ Լեոյի կողքին խաղում ես, պետք է ընդամենը նրան օգնել գնդակ ստանալ», ասել է Պաուլինյոն: