Մոսկովյան գործարաններից մեկում անհայտ անձը հրազենից կրակ է բացել մարդկանց վրա և պատանդներ վերցրել. կա զոհ
Մոսկվայի Իլոնովի անվան փողոցում գործող «Մենշևիկ» ֆաբրիկայում անհայտ անձի կողմից արձակված հրազենային կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել։
Այդ մասին հայտնում է Tass-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։
Նախնական տվյալներով՝ կրակոցներն արձակել է գործարանի նախկին աշխատակիցներից մեկը։ Իրավապահ մարմինները նաև հայտնել են, որ գործարանը այս պահին շրջափակված է իրենց կողմից և ամենայն հավանականությամբ այնտեղ պատանդներ կան։
Դեպքի վայր են ուղարկվել հատուկ ստորաբաժանումներ, ժամանել է նաև Մոսկվայի ոստիկանապետ Օլեգ Բարանովը։
Այս պահին ոստիկանները չեն կարողանում մուտք գործել գործարանի տարածք, ինչպես նաև չեն կարողանում կապ հաստատել հանցագործի հետ։