Լոս Անջելեսում տղամարդը հրազենից կրակ է բացել Չինաստանի հյուպատոսարանի վրա, իսկ հետո ինքնասպան եղել
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում գտնվող Չինաստանի հյուպատոսության շենքի վրա անհայտ անձը հրազենային կրակոցներ է արձակել, ինչից հետո ինքնասպան է եղել։ Այդ մասին գրում է Los Angeles Daily News թերթը։
Ըստ տեղեկությունների՝ քաղաքացին, ով կլիներ մոտ 60 տարեկան, կրակել է իր ավտոմեքենայի միջից։ Բարեբախտաբար, կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել։
Ինչպես հայտնել է Huanqiu Shíbao թերթը, վերջինս Չինաստանի քաղաքացի էր։
Չինական հյուպատոսությունն ամերիկյան իշխանություններից պահանջել է հետաքննություն սկսել միջադեպի կապակցությամբ և ուժեղացնել իր դիվանագետների անվտանգությունը։