211652_close_icon

ԱՄՆ Օքլենդ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել սգո արարողությանը մասնակցող մարդկանց ուղղությամբ. կա 6 վիրավոր

views-count5818 դիտում article-date 10:45 15-06-2016
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում` Օքլենդ քաղաքի կենտրոնական մասում, անհայտ անձը կրակ է բացել սգո արարողությանը մասնակցող մարդկանց ուղղությամբ, ինչի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է 6 մարդ: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը: Տուժածների թվում կա16-ամյա աղջիկ, որը գտնվում է ծանր վիճակում: Ոստիկանության ներկայացուցիչները դեռ չեն հայտնել կասկածյալների ձերբակալության մասին: Հանցագործի ինքնությունը նույնպես դեռևս պարզված չէ:

Նմանատիպ նյութեր