211652_close_icon
views-count5202 դիտում article-date 17:35 25-12-2017

Ամանորի տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն

Երևանի քաղաքապետարանում կայացած տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` կազմված է հստակ ժամանակացույց՝ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից վարչական շենքերում Ամանորի տոնական օրերին հերթապահություն իրականացնելու նպատակով: Աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը նաև զեկուցել է, որ սահմանված է լինելու հերթապահություն նաև մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում: Տոնական ոչ աշխատանքային օրերին բնակչությանը հուզող հարցերին արագ արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով հանձնարարվել է շուրջօրյա հերթապահություն ապահովել նաև Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող «Թեժ գիծ» ծառայություններում: Զեկուցվել է, որ տոնական օրերին սպասարկում իրականացնող ենթակառուցվածքներում հնարավոր վթարների մասին ահազանգերին օպերատիվ արձագանքելու և առաջացած խնդիրներն արագ կարգավորելու նպատակով էլ հերթապահություն կսահմանվի «Վեոլիա Ջուր», «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններում: Հաշվի առնելով տոնական օրերին քաղաքացիների ակտիվ տեղաշարժը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է խստորեն վերահսկել հասարակական տրանսպորտի աշխատանքը՝ իրականացնելով պարբերական շրջայցեր` աշխատանքների կազմակերպմանը հետևելու նպատակով: Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է սահմանել շուրջօրյա հերթապահություն՝ բազմաբնակարան շենքերում վերելակային տնտեսության անխափան շահագործումն ապահովելու նպատակով: Բացի այդ, հանձնարարվել է նաև վերահսկել «Սանիտեք» ընկերության կողմից աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ կազմակերպումն ու իրականացումը:

Նմանատիպ նյութեր