211652_close_icon
views-count25586 դիտում article-date 10:59 24-12-2017

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, Վարդենյաց լեռնանցքում բուք է, Սիսիանի, Վայքի և Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի, Վայքի և Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: [b] Վարդենյաց լեռնանցքում բուք է:[/b] Մասիսի, Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մ, Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում տեսանելիությունը 40-50 մետր է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [b][color=#CC0000]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված մոտ 168 բեռնատար և 81 մարդատար ավտոմեքենա:[/color][/b] [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր