Մեղրու ավտոճանապարհներին բուք է, Արթիկի, Սպիտակի, Ապարանի, Եղեգնաձորի, Սարավանի, Ջերմուկի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Արթիկի, Սպիտակի, Ապարանի, Եղեգնաձորի, Սարավանի, Ջերմուկի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Մեղրու ավտոճանապարհներին բուք է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]