Սերխիո Ռամոս. «Ռեալը» պարտավոր է հաղթել «Բարսելոնային»
«Ռեալի»ավագ Սերխիո Ռամոսը անդրադարձել է Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Բարսելոնայի» հետ կայանալիք սուպերկլասիկոյին:
«Դա հիանալի խաղ է լինելու: Բառեր չկան՝ կլասիկոն նկարագրելու համար: Դա բոլորովին այլ եւ աշխարհում ամենակարեւոր խաղն է:
Այժմ, ինչպես երբեք, մենք պարտավոր ենք հաղթել, որպեսզի մնանք չեմպիոնական մրցավազքում: Մենք պատրաստ ենք այդ խաղին եւ լավ մարզավիճակում ենք աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելուց հետո, որը թիմին հոգեբանորեն օգնեց:
Մենք ցանկանում ենք երեք միավոր ստանալ, որը կօգնի մոտենալ առաջատարներին», ասել է Ռամոսը:
«Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 22-ին: