Սերխիո Ռամոս. «Ռեալը» կշարունակի հաղթել նաև առանց Ռոնալդուի
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը՝ «Ատլետիկոյի» հետ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար հանդիպումից առաջ անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությանը «Յուվենտուս»:
«Իհարկե, դա վատ է, երբ նման թոփ խաղացողից զրկվում ես, սակայն «Ռեալի» խնդիրը հաղթելն է և մենք դա կանենք նաև առանց նրա:
Այս տարիների ընթացքում «Ռեալում» բարձրակարգ շատ խաղացողներ են եղել: Բայց մեր ակումբը բարձր է առանձին վերցրած խաղացողից: Ինչ էլ լինի, «Ռեալը» միշտ ձգտելու է հաղթել:
«Ռեալի» դռները միշտ բաց են մեծ խաղացողների համար: Մենք միշտ ցանկանում ենք, որ խաղացողներ մեր մոտ զգան, ինչպես՝ իրենց տանը: Նրանք այստեղ հավաքված են ոչ հենց այնպես, և մենք ցանկանում ենք, որ նրանք շարունակեն աճել», ասել է Ռամոսը:
«Ռեալ»-«Ատլետիկո» հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին, Երևանի ժամանակով 23:00-ին: