Եզրափակչի ֆավորիտը «Ատլետիկո»-ն է. Սերխիո Ռամոս
«Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ատլետիկո»-ի հետ կայանալիք խաղից առաջ կարծում է, որ դիմակայության ֆավորիտը իր թիմը չէ:
« Չեմպիոնների լիգայի եզրափակիչը դիտում են բոլորը: Ես չեմ կարող մոռանալ «Ռեալ»-ի նախորդ եզրափակիչը և Զիդանի հրաշալի գոլը:
«Ատլետիկո»-ն նոր է հաղթել ազգային առաջնությունում, ընդ որում արժանիորեն: Այդ թիմը հիանալի խաղաց եզրափակչի ճանապարհին, այդ պատճառով ես եզրափակիչի ֆավորիտ եմ համարում հենց «Ատլետիկո»-ին: Մրցակիցը ֆիզիկապես ամուր թիմ է, որը գործնականորեն չի սխալվում»,- Ռամոսի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ռեալ» - «Ատլետիկո» խաղը կկայանա մայսիսի 24-ին` Լիսաբոնում: