«Բարսելոնա»-ից դադարել են վախենալ. Սերխիո Ռամոս
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարծում է, որ մրցակիցները այլևս չեն վախենում «Բարսելոնա»-ից:
« Բոլորը խոսում են «Բարսելոնա»-ի ճգնաժամի մասին, սակայն նրանք արդեն դուրս են եկել Իսպանիայի գավաթի եզրափակիչ, Չեմպիոնների լիգայի 1/ 4 եզրափակիչ, իսկ Պրիեմրայում 4 միավորով հետ են մնում առաջատարից: Իրականում փոխվել է միայն այն, որ մրցակիցները այլևս չեն վախենում «Բարսելոնա»-ից»,- Ռամոսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: