211652_close_icon
views-count2610 դիտում article-date 16:09 20-12-2017

Պաշտպանին հասցեագրված բողոքի քննարկման շրջանակում քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքով փաստաբանը տեղեկացրել է, որ նախաքննության մարմինը մերժել է վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և կարճել քրեական գործով վարույթն այն պատճառաբանությամբ, որ մեղադրյալի համաձայնությունը չի վավերացվել նոտարական կարգով: Փաստաբանի հայտնած տեղեկությունների համաձայն՝ իր պաշտպանյալն առաջին խմբի հաշմանդամ է, բացակայում է Հայաստանի Հանրապետությունից և երկար տարիներ գտնվել է հետախուզման մեջ, ներկայումս չունի վավերական անձնագիր, որի պատճառով օբյեկտիվորեն անհնարին է դարձել վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել նոտարական կարգով վավերացված համաձայնություն: Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում, Հայաստանի գլխավոր դատախազության հետ համատեղ աշխատանքի արդյունքում քաղաքացու նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ քրեական գործի վարույթը՝ կարճվել:

Նմանատիպ նյութեր