211652_close_icon
views-count2272 դիտում article-date 14:01 02-10-2017

Պաշտպանին հասցեագրված բողոքի քննարկման շրջանակում կալանավորված անձը ենթարկվել է աչքի վիրահատության

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով կալանավորված անձը հայտնել է, որ ունի տեսողական խնդիր և մինչև ազատազրկվելը ստացել է վիրահատության ցուցում, սակայն կալանավայրում իրեն այցելած ակնաբույժը հետազոտություն կամ բուժում չի նշանակել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Պաշտպանի աշխատակազմում բողոքի քննարկման շրջանակում անձը զննվել է ակնաբուժական կենտրոնում, ախտորոշվել և ստացել է ոսպնյակը հեռացնելու և արհեստական ոսպնյակի իմպլանտացիայի ցուցում: Արդյունքում՝ կալանավորված անձը վիրահատվել է ակնաբուժական կենտրոնում՝ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակում:

Նմանատիպ նյութեր