Քուվեյթի էմիրը Թեհրանին մեղադրել է միջազգային իրավունքի նորմերը խախտելու և տարածաշրջանի կայունությունը խաթարելու մեջ
Իրանը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը, հայտարարել է Քուվեյթի էմիր Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբար Աս Սաբահը՝ ելույթ ունենալով Պարսից ծովածոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում։
Էմիրի խոսքով՝ Իրանը չի հարգում հարևանության սկզբունքը և շարունակում է միջամտել Պարսից ծովածոցի երկրների ներքին գործերին։
«Մենք պնդում ենք, որ տարածաշրջանում չի լինի խաղաղություն ու կայունություն, եթե այդ բոլոր սկզբունքներին Իրանը չհետևի»,-ընդգծել է նա։