211652_close_icon
views-count301 դիտում article-date 22:30 21-07-2026

Մոսկվան Քիշնևին մեղադրել է դիվանագիտական նորմերը խախտելու համար

Ռուսաստանի արտգործնախարարություն է կանչվել Մոսկվայում Մոլդովայի դեսպան Լիլիան Դարին: Նրան բողոք են հայտնել Մոլդովայում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցների և տրանսպորտի հետ կապված երկու միջադեպի կապակցությամբ:

Ռուսական կողմի տվյալով՝ հուլիսի 19-ին Քիշնևում ոստիկանությունը կանգնեցրել է դեսպանության ավտոբուսը, հանել դիվանագիտական գրանցման նշանները և ուժ կիրառել դիվանագիտական առաքելության աշխատակիցների նկատմամբ:

Բացի դրանից՝ ռուս դիվանագետներն ավելի քան չորս ժամ պահվել են Մոլդովայի և Ռումինիայի սահմանին՝ երկրից դուրս գալու ժամանակ:

Մոսկվան հայտարարել է, որ այդ գործողությունները խախտում են «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» դրույթները և զգուշացրել է հնարավոր հայելային պատասխան միջոցների մասին:

Նմանատիպ նյութեր