Թուրքիայի և Իրանի հարաբերությունները սրվում են. Անկարան մեղադրել է Թեհրանին տարածաշրջանային անկայունություն ստեղծելու մեջ
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հենց Իրանն է պատասխանատու Մերձավոր Արևելքում լարվածություն ու անկայուն իրադրություն ստեղծելու մեջ և Թեհրանից կառուցողական քայլեր է ակնկալում քաղաքականությունը փոխելու հարցում, հաղորդում է Anadolu-ն։
Թեհրանն էլ խորհուրդ է տվել թուրքական իշխանություններին՝ չստուգել Իրանի համբերությունը և Թուրքիային մեղադրել է «կայսրության վերականգնման» ու ահաբեկչական խմբավորումներին աջակցելու երազանքների փայփայելու մեջ։
Թեհրանում Թուրքիայի դեսպանն այդ կապակցությամբ կանչվել է Իրանի ԱԳՆ։ Իկ ավելի վաղ Բահրեյն կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրական խոսքեր էր ուղղել Իրանի հասցեին՝ ասելով, թե Իրանը փորձում է Սիրիայում ու Իրաքում մասնատում առաջացնել, որպեսզի մեծացնի իր ազդեցությունը այնտեղ։