Վենեսուելան ԱՄՆ-ին մեղադրել է ՕՊԵԿ-ի բանակցությունները խաթարելու փորձ կատարելու մեջ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները ձգտում են ամեն գնով խոչընդոտել Նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամ պետությունների և այլ նավթարդունահանող պետությունների միջև կայանալիք հանդիպումը ձախողել, հաղորդում է Reuters-ը:
Մադուրոյի խոսքով՝ Վաշինգտոնը փորձում է իր գործողություններով հասնել շուկայի կայունացման վերաբերյալ համաձայնագիրը խորտակելուն և մյուս երկրների դեմ ռազմական ճնշում է գործադրում:
Մեծ հանդիպումը ծրագրված է անցկացնել ապրիլի 17-ին, Քաթարի մայրաքաղաք Դոհայում, որի հիմնական թեման լինելու է նավթի գինը: