«Փոքրիկ մարդ-հրթիռ». ԱՄՆ-ի նախագահը նոր մականունով է կոչել Հյս. Կորեայի առաջնորդին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերթական մականունն է դրել Twitter-ի իր էջում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ «փորքիկ մարդ-հրթիռ», հաղորդում է Ria Novosti-ն։
Նա խստորեն քննադատել է հյուսիսկորեացիների կողմից իրականացված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը։
«Չինաստանի դեսպանը, ով նոր է վերադարձել Հյուսիսային Կորեայից, կարծես թե չի կարողացել ազդել փոքրիկ մարդ-հրթիռի վրա։ Դժվար է հավատալ, որ նրա ժողովուրդը և բանակը համակերպվել են նման սարսափելի կենսապայմաններում ապրելու հետ»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը։
Հիշեցնենք, որ Փհենյանը նախօրեին արձակել է «Խվասոն-15» բալիստիկ հրթիռը, որն ընկել է Ճապոնիայի տնտեսական գոտում՝ Աոմորի պրեֆեկտուրայից 250 կմ հեռավորության վրա, սակայն օդային ու ծովային օբյեկտներին վնաս չի հասցրել։
Հյուսիսային Կորեայի իշխանություները արունակում են պնդել, որ հրթիռը ունակ է խոցել ցանկացած օբյեկտ ԱՄՆ-ի ողջ տարածքում։