211652_close_icon
views-count10320 դիտում article-date 16:07 15-04-2017

ԱՄՆ-ի նախագահը չի կարող հաղթել Հյուսիսային Կորեայի առաջնորդին. CNN

ԱՄՆ-ն հակված է թերագնահատել իր թշնամիներին, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդին, ով մի շարք առավելություններ ունի ԱՄՆ-ի նախագահի նկատմամբ, գրում է World Policy Institute-ի սյունակագիր Ջոնաթան Քրիսթոլը CNN-ի սյունակում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն հաճախ է սխալ ենթադրություններ անում, որ իր հակառակորդները կամ հիմար են, կամ խելագար։ «Ամերիկացիները սպասում են, որ ցանկացած այլ ազգ ուրախությամբ է ընդունելու այն, ինչը ցանկանում է Վաշինգտոնը, սակայն, երբ որևէ պետության առաջնորդ այլ կերպ է դրսևորում իրեն, ԱՄՆ-ն դա բացատրում է իրողությունը ճիշտ չընկալելու թերությամբ»,-գրում է Քրիսթոլը։ Հեղինակի կարծիքով՝ Կիմ Չեն Ինը ոչ խելագար է, ոչ իռացիոնալ, և ոչ էլ հիմար։ Նրան կարելի է մեղադրել մի շարք հանցագործությունների մեջ, սակայն ոչ որպես Հյուսիսային Կորեայի քաղաքական համակարգի նորմերը թերագնահատողի։ Իսկ Թրամփը, ընդհակառակը, ոչ միշտ է մտածում հետևողականորեն։ Ի տարբերություն Կիմ Չեն Ինի, վերջինիս ուշադրությունը կարծես 4 տարեկան երեխայի ուշադրություն լինի, հետևաբար, հյուսիսկորեական առաջնորդը կարող է առավել ուժեղ խաղացող լինել միջզգային հարթակներում և հաղոթ դուրս գալ։

Նմանատիպ նյութեր