211652_close_icon
views-count11669 դիտում article-date 15:10 30-11-2017

Ամանորի տոներին մաքսակետերում ու բանկերում հերթապահություն կսահմանվի

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայության և առևտրային բանկերի աշխատանքային գրաֆիկ սահմանելուն: «Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ տոնական և նախատոնական օրերին կտրուկ ակտի­վա­նում է արտա­­քին տնտեսական գործունեություն իրականացնող տնտե­սա­վա­րողների գոր­­­ծունեությունը, ընդլայնվում են ներմուծման ու արտա­հանման ծավալներն ու հաճախա­կա­նությունը, ֆիզիկական անձինք առա­վել հաճախ են հատում մաքսային սահմանը: Այդ իսկ պատճառով՝ անհրաժեշտ է ապահովել տոնական և նախատոնական օրե­րին արտա­հան­­մամբ և ներմուծմամբ զբաղվող գործա­րար­ներին ու քաղա­քա­ցի­ներին մաքսային մարմնի, ինչպես նաև առևտրային բանկերի կողմից համապատասխան ծառա­յությունների մատու­ցումը, այդ թվում՝ մաքսային սահ­մանով տեղափոխ­վող ապրանքների մաքսային ձևա­կերպումները ժամա­նա­կին, առանց ընդ­հա­տում­ների և պատշաճ մակար­դա­կով կազ­մա­կեր­պումը»,- ասաց Կարեն Կարապետյանը: Վարչապետը ՊԵԿ նախագահին հանձնարարեց և Կենտրոնական բանկի նախագահին առաջարկեց դեկտեմբերի 2-ից սկսած՝ մինչև հունվար ամսվա տոնական օրերի ավարտը, տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով շաբաթ, կիրակի և տոնական օրերին բոլոր մաք­­սատներում, ինչպես նաև առևտրային բանկերում սահմանել աշխա­տանք­ների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաս­տատ­­ված աշխատանքային գրա­ֆի­կին համապատասխան:

Նմանատիպ նյութեր