211652_close_icon
views-count93840 դիտում article-date 18:50 29-11-2017

Դատախազի հանձնարարականով ստուգվում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ Արման Եդոյանի կողմից կաշառք պահանջելու մասին տեղեկությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունից երեկ՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով Ոստիկանության Կենտրոնական բաժին է ուղարկվել հատուկ գրություն, որով հայտնվում է, որ այս տարվա հուլիսի 31-ի որոշմամբ հարուցված, մերժված նյութերում առկա Երևան քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Արտակ Գրիգորյանի բացատրությունում առերևույթ պարունակվում են կաշառք պահանջելու մասին տվյալներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կաշառք պահանջելու մեջ կասկածվում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ, Երևան քաղաքի բնակիչ՝ Արման Եդոյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գրիգորյանն աշխատում է երևանյան քոլեջներից մեկում՝ որպես դասախոս։ Ի դեպ, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը 2015 թվականի սեպտեմբերի 13-ին լուր էր հրապարակել, որ մահվան ելքով վրաերթի հեղինակը նույն Ա. Եդոյանն էր, ով այդ օրերին կուրծք ծեծելով հերքում էր իր մասնակցությունը վրաերթում, սակայն հետո գլխիկոր խոստովանել էր կատարվածը։ Ինչպես ավելի վաղ [url=http://m.shamshyan.com/hy/article/2015/09/13/64802/]հայտնել էինք[/url], 2015 թվականի սեպտեմբերի 13-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 39-ամյա Արման Եդոյանը, Ռուբինյանց փողոցում՝ թիվ 20 շենքի դիմաց, վրաերթի էր ենթարկել հետիոտնին: Հետիոտնը` Ռուբինյանց փողոցի թիվ 17 շենքի բնակիչ, 53-ամյա Խորեն Մկրտչյանը, մոտ 28 մետր շպրտվել էր և տեղում մահացել: Նշված վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էին ժամանել վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը և քննիչ Գոռ Թադևոսյանը: Դեպքի վայրում հավաքվածները արդարացիորեն բարձրաձայնել էին, որ նշված հատվածում հաճախակի են լինում վրաերթեր, իսկ պատկան մարմինները ջայլամի քաղաքականություն թին ընտրել՝ «գլուխներն ավազի մեջ խրած, հետևները դայաղ արած՝ չգիտես՝ որտեղ», հայտարարել էին, թե վերգետնյա անցումներ կկառուցվեն, սակայն մինչ նրանք գործի կանցնեին, հերթական դեպքն էի տեղի ունեցել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ա. Եդոյանը աշխատում էր Երևանի քաղաքապետարանում` որպես Առևտրի վարչության պետ: Վրաերթից կարճ ժամանակ անց մեղայականով ներկայացել էր Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին և հայտնել, որ վրաերթը կատարել էր ինքը` իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր