211652_close_icon

Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետն այս անգամ էլ ջրից չոր դուրս եկավ. նա մահվան ելքով վրաերթի հեղինակ էր. պարզվել է, որ «մեծն» չինովնիկը մեղք չի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count64055 դիտում article-date 11:26 03-08-2016
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի որոշմամբ հանցակազմի բացակայության պատճառով կարճվել է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ Արման Եդոյանի նկատմամբ քրեական գործի վարույթը, ով 2015 թվականի սեպտեմբերի 13-ին իր վարած Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտնին՝ 53-ամյա Խորեն Մկրտչյանին: Վերջինս տեղում մահացել էր: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/14/64862/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2015 թվականի սեպտեմբերի 14-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն էր կանչվել Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ, 39-ամյա Արման Եդոյանը: Վերջինս քննիչ Գոռ Թադևոսյանի մոտ պետք է բացատրություն տար սեպտեմբերի 13-ին իր կողմից վարած Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում 53-ամյա Խորեն Մկրտչյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Ա. Եդոյանը քննչական բաժին էր ժամանել իր մի քանի ընկերների հետ և որոշ ժամանակ մնալով քննչական բաժնում՝ քննիչին խնդրել էր, որպեսզի գործողություններ չկատարվեն, քանի որ իրեն վատ է զգում: Այդ ամենից հետո քննիչը նրան ազատ էր արձակել: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ քրեական գործը հարուցվել էր ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/13/64802/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, 2015 թվականի սեպտեմբերի 13-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 22:20-ի սահմաններում Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 39-ամյա Արման Եդոյանը Ռուբինյանց փողոցում թիվ 20 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել հետիոտնին: Հետիոտնը` Ռուբինյանց փողոցի թիվ 17 շենքի բնակիչ, 53-ամյա Խորեն Մկրտչյանը, մոտ 28 մետր շպրտվել էր և տեղում մահացել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր