211652_close_icon
views-count65793 դիտում article-date 17:17 14-09-2015

Մահվան ելքով վրաերթ կատարած Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետն իր «շքախմբով» ժամանել էր քննչական բաժին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն էր կանչվել Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ, 39-ամյա Արման Եդոյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս քննիչ Գոռ Թադևոսյանի մոտ պետք է բացատրություն տար երեկ՝ սեպտեմբերի 13-ին, իր կողմից վարած Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում 53-ամյա Խորեն Մկտրչյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Եդոյանը քննչական բաժին էր ժամանել իր մի քանի ընկերների հետ և որոշ ժամանակ մնալով քննչական բաժնում՝ քննիչին խնդրել է, որպեսզի գործողություններ չկատարվեն, քանի որ իրեն վատ է զգում: Այդ ամենից հետո քննիչը նրան ազատ է արձակել: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ քրեական գործը հարուցվել է ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/13/64802/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 13-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 22:20-ի սահմաններում Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 39-ամյա Արման Եդոյանը Ռուբինյանց փողոցում թիվ 20 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել հետիոտնին Հետիոտնը` Ռուբինյանց փողոցի թիվ 17 շենքի բնակիչ, 53-ամյա Խորեն Մկրտչյանը, մոտ 28 մետր շպրտվել էր և տեղում մահացել: Նշված վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաեւ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր էին ժամանել վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը եւ քննիչ Գոռ Թադեւոսյանը: Դեպքի վայրում հավաքվածները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածում հաճախակի են լինում վրաերթեր, իսկ պատկան մարմինները ջայլամի քաղաքականություն են ընտրել՝ «գլուխներն ավազի մեջ խրած, հետեւները դայաղ արած չգիտես՝ որտեղ», հայտարարում էին, թե վերգետնյա անցումներ կկառուցվեն, սակայն մինչ նրանք գործի կանցնեն, հերթական դեպքն է տեղի ունենում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ա. Եդոյանը աշխատում է Երևանի քաղաքապետարանում` որպես Առևտրի վարչության պետ: Վրաերթից կարճ ժամանակ անց մեղայականով ներկայացել էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր