211652_close_icon
views-count13983 դիտում article-date 17:07 29-11-2017

Մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն առաջադրվել է «Գրեմմի»-ի 2 անվանակարգերում

Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն առաջադրվել է «Գրեմմի»-ի միանգամից 2 անվանակարգերում: Այդ մասին տեղեկանում ենք հեղինակավոր փառատոնի պաշտոնական [url=https://www.grammy.com/grammys/artists/tigran-mansurian]կայքից[/url]: Տ. Մանսուրյանի «Ռեքֆիեմը» ներկայացվել է «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում: Կոմպոզիտորի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը նույնպես «Գրեմմի»-ի է հավակնում է: Նշենք, որ «Գրեմմի» 60-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու 2018 թվականի հունվարի 28-ին, Նյու Յորքում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր