211652_close_icon
views-count11855 դիտում article-date 18:37 20-08-2016

Աշխարհահռչակ կոմպոզիտոր, մեծանուն մտավորական Տիգրան Մանսուրյանի խոսքը՝ «Սասնա ծռեր» խմբի անդամի մասին

Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցասրահում այսօր բացվեց գեղանկարիչ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի աշխատանքների ցուցահանդեսը, որին ներկա էր մաեստրո Տիգրան Մանսուրյանը: Հիշեցնենք, որ Ա. Պետրոսյանը կալանավայրում հացադուլ էր հայտարարել ու ցանկություն էր հայտնել հանդիպել մեծ կոմպոզիտորին: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ շատ ուրախ է ցուցահանդեսին ներկա լինելու համար: «Ե՛վ իր անձն եմ համակրում, և՛ իր արվեստը: Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Ես իրեն այցելեցի, մինչ այդ նրան չէի ճանաչում, շատ համակրելի հայորդի է, մենք մոտ երկու ժամ զրուցեցինք, շատ ուրախ եմ, որ իր կողքին եղա դժվար մի պահի: Տաղանդավոր մարդ է, վստահ եմ, որ առոք-փառոք վերադառնալու է իր այս փայլուն գործին,- հույս հայտնեց մաեստրոն: Տ. Մանսուրյանի և Ա. Պետրոսյանի հանդիպումը կայացել է դատապարտյալների հիվանդանոցում: Տիգրան Մանսուրյանը շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր կազմակերպեցին հանդիպումը և նաև այն թույլ տվեցին: Սակայն զրույցի վերաբերյալ շատ մանրամասներ մաեստրոն չհայտնեց:

Նմանատիպ նյութեր