Չինաստանում շրջիկ կրկեսից փախած վագրը հարձակվել է մարդկանց վրա. կա 2 վիրավոր
Չինաստանի շրջիկ կրկեսից փախած հսկա վագրը փողոցում հարձակվել է մարդկանց վրա և վնասվածքներ պատճառել: Այս մասին հայտնում է China Daily-ն.
Միջադեպը տեղի է ունեցել Շանսիում:
Ըստ ականատեսների՝ վագրը վնասվածքներ է հասցրել մեկ տղամարդու և երեխայի:
Նշվում է, որ ելույթի ժամանակ ինչ-որ բան զայրացրել է վագրին և նա փախել է վանդակից: