Պուտինի վագրը Չինաստանում հարձակվել է հավաբնի վրա
«Կուզյա» վագրը, որին 2014 թվականի մայիսին ազատության մեջ է բաց թողել անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ենթադրաբար հարձակվել է հավաբնի վրա՝ ուտելով 5 հավի: Միջադեպը գրանցվել է Չինաստանի հյուսիս-արևելքում: Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը:
Չինացի իրավապահները հավաբնի վրա հարձակվողի հետքերը գտել են տեղաբնակի զանգից հետո: Մասնագետները պարզել են, որ դա ամուրյան վագրի հետքեր են, և ամենայն հավանականությամբ խոսքը «Կուզյայի» մասին է:
«Կուզյան» Չինաստանի տարածք է ներթափանցել հոկտեմբերի սկզին: Չինական կողմը խոստացել է ապահովել վագրի սնունդը՝ նրա գտնվելու շրջան ուղարկելով խոշոր եղջերավոր անասունի: