Գերմանիայում կրկեսից փախած փիղը մարդ է սպանել
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գերմանիայի Բուխեն քաղաքում: Կրկեսի 34 տարեկան աֆրիկյան փիղը փախել է եւ մահացու վնասվածք հասցրել մեկ մարդու:
Դեպքից հետո կրկեսի աշխատակիցը կարողացել է հանգստացնել փղին եւ վերադարձնել ազատավանդակ:
Դեռեւս պարզ չէ՝ ինչու եւ ինչպես է կենդանին փախել իր ազատավանդակից եւ հարձակվել մարդու վրա: