Բրյուսելում բացվել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը
Եվրամիության ու Արևելյան գործընկերության վեց երկրների առաջնորդներն այսօր կհանդիպեն Բրյուսելում՝ նպատակ ունենալով առավել խորացնել կապերը Միության և նախկին խորհրդային հանրապետությունների միջև:
Այս գագաթնաժողովի հիմնական գլխավոր իրադարձությունը թերևս Հայաստանի հետ կնքվող Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրն է: Փաստաթուղթը, սակայն, ազատ առևտրի մասին ոչինչ չի ներառում և պակաս հավակնոտ է, քան Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ Եվրամիության կնքած Ասոցացման համաձայնագրերը: