Ռիգայում ընթացող գագաթնաժողովը ճանաչում է «Արևելյան գործընկերության» երկրների ԵՄ հետ ասոցացման ձգտումը. Լիտվայի վարչապետ
Մայիսի 22-ին Լիտվայի վարչապետ Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ Ռիգայում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը ճանաչում և աջակցում է «Արևելյան գործընկերության» համապատասխան երկրների ձգտումը ԵՄ հետ ասոցացմանը:
Հիշեցնենք, որ «Արևելյան գործընկերությունը» ԵՄ բազմակողմանի ծրագիր է, որն ուղղված է ԽՍՀՄ նախկին վեց հանրապետությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ տարածաշրջանային համագործակցության զարգացմանը:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, վարչապետը հայտարարել է, որ պետք է խոստանալ այդ երկրներին անհրաժեշտ աջակցություն: