«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չորրորդ երեխան ունեցավ:
32-ամյա պորտուգալացու ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, աղջիկ է ծննդաբերել, որին անվանել են Ալանա Մարտինա:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն մինչ այդ փոխնակ մայրերից ուներ Կրիշտիանու-կրտսեր զավակը (2010թ.) և Եվա ու Մատեո զույգը (2017):