8596 դիտում
10:39 10-11-2017
ԱԺ-ում ցուրտ է. ջեռուցում չկա. պատգամավորները կալարիֆեր են միացնում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Ազգային ժողովի շենքում կենտրոնացված ջեռուցումը դեռ չի միացվել: Խորհրդարանում բավականին ցուրտ է: Պատգամավորները աշխատասենյակներից դուրս չեն գալիս: Նրանք այլընտրանքային եղանակով լուծել են իրենց սենյակների ջեռուցման հարցը:
Մասնավորապես, այսօր Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստն անցկացվեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում, քանի որ այն ջեռուցվում էր փոքր կալարիֆեր, իսկ համապատասխան նիստերի դահլիճը՝ ոչ:
Armtimes.com-ը, երբ Զոհրաբյանից հետաքրքվեց, թե ինչո՞ւ համապատասխան դահլիճում չի անցկացնում նիստը: Նա պատճառաբանեց, որ հանձնաժողովի անդամ պատգամավորները հարգելի և անհարգելի պատճառով բացակա են, այդ իսկ պատճառով իր աշխատասենյակում է նիստն անցկացնում:
Թեև դիտարկենք, որ երեկ գրեթե նույն հանձնաժողովակնների թվով կամ ավելի քիչ, համապատասխան դահլիճում տեղի ունեցավ մեկ այլ հանձնաժողովի նիստ:
«Հայկական ժամանակ»-ն ԱԺ կենտրոնացված ջեռուցման մեկնարկի օրը ճշտելու համար դիմեց կառույցի լրատվության վարչության պետ Արսեն Բաբյանին: Նրա պատասխանը ստանալուն պես ևս կհրապարակենք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
532 դիտում
08:16 02-05-2024
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
745 դիտում
08:00 02-05-2024
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
754 դիտում
07:38 02-05-2024
Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»