211652_close_icon

Սկանդալ «Հայ-Ռուսական» համալսարանում․ ղեկավար կազմը փորձում է հայտնաբերել այն ուսանողներին, ովքեր կասկածվում են ԿԳՄՍ նախարարություն նամակ գրելու մեջ, որ բուհում ջեռուցում չկա, և դասապրոցեսը ընթանում է ցրտի պայմաններում

views-count2797 դիտում article-date 21:28 08-12-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սկանդալ և լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում գործող «Հայ-Ռուսական» համալսարանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնին։

Նշված փաստաթղթերը կազմվել են «Հայ-Ռուսական» համալսարանում 21-ամյա ուսանողներից մեկի ահազանգի փաստով։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ուսանողը նշել է, որ այս տարվա նոյեմբերի 10-ին իր անունից՝ առանց իր իմացության, դիմում է հասցեագրվել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից Գիտության կոմիտե։ Դիմումով հայտնել են, որ նշված համալսարանում ջեռուցումը բացակայում է, դասապրոցեսը անցնում է ցրտի պայմաններում, և այդ նամակում տեղադրված ստորագրությունը իրենը չէ։

Ոստիկանությունն ունի օպերատիվ տեղեկություններ, որոնք ճշտվում են, որ համալսարանի ղեկավար կազմը մի քանի օր է՝ փորձում է պարզել այն ուսանողների տվյալները, ովքեր ԿԳՄՍ նախարարություն նամակ են ուղարկել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր