Ահաբեկիչներն ականանետային կրակ են բացել Դամասկոսի կենտրոնի ուղղությամբ. զոհվել են խաղաղ բնակիչներ
Ահաբեկիչներն ականանետային կրակոցներ են արձակել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնական հատվածի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է սիրիական SАNA գործակալությունը։
Կրակահերթի հետևանքով զոհվել է 2 խաղաղ բնակիչ, ևս մի քանիսը ստացել են մարմնական տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ։
Ինչպես նշում է գործակալությունը, մի քանի ականներ պայթել են Դամասկոսի կենտրոնական Աբբասին հրապարակում։