Դամասկոսի կենտրոնն ականանետային հարձակման է ենթարկվել
Սիրիայի ընդդիմության զինված գրոհայինները, փորձելով ձախողել նախագահական ընտրությունները, Դամասկոսի կետրոնական թաղամասերում ականանետային հարձակում են իրականացրել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Դամասկոսի կենտրոնում ռմբակոծվել են Մազրա, Մուհաջիրին, Էլ Հասանի և Քասա թաղամասերը։ Դամասկոսի արևելքում Աբասիդների հրապարակի շրջանը և Էլ Ադավի փողոցները։
Ռմբակոծումների հետևանքով տուժածներ չկան, սակայն որոշ շինություններ մասամբ վնասվել են։
Հիշեցնենք, որ այսօր Սիրիայում նախագահական ընտրություններ են։