211652_close_icon
views-count1660 դիտում article-date 21:31 13-09-2015

Դամասկոսի քրիստոնեական թաղամասը ականանետային հարձակման է ենթարկվել, կան տուժածներ, այդ թվում՝ նորածին երեխա

Գրոհայինները ականանետներով կրակ են բացել Դամասկոսի հնագույն պատմական Բաբ-Թումա թաղամասի վրա: Հրթիռակոծության հետևանքով մահացել է երկու խաղաղ բնակիչ, իսկ ութը ստացել են տարբեր վնասվածքներ: Կրակի է ենթարկվել նաև Դամասկոսի նահանգի Մաարուն քաղաքը: Ըստ տեղի ոստիկանության, արկերից մեկն ընկել է բնակելի մի տան վրա, ինչի հետևանքով նորածին մի երեխա է ծանր վիրավորվել: Սիրիական մեկ այլ Զաբադանի քաղաքում բանակը և «Հըզբոլահ» շարժման մարտիկները հակահարձակման են ենթարկվել և իրենց վերահսկողության տակ վերցրել շուրջ 10 շենք և Ալ-Ռահմա մզկիթը: Սիրիական բանակի զինծառայողներից մեկն ասել է, որ այդ շենքերից մեկում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է պահված եղել, որոնց մի մասը իսրայելական արտադրության են եղել, փոխանցում է Russia Today-ը:

Նմանատիպ նյութեր