Դամասկոսի կենտրոնը ականանետային գնդակոծման է ենթարկվել
Սիրիայի ընդդիմության զինված գրոհայինները մայրաքաղաք Դամասկոսում ականանետային գնադակոծումներ են իրականացնում։ Հաղորդվում է, որ ռումբերն ընկել են Աբու Ռումանա, Մալքի կենտրոնական թաղամասերում, Արնուս և Սեբա Բահրաթ հրապարակներում։ Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը։
Տուժածների թիվը, ըստ բժշկական աղբյուրների տվյալների, հասել է 15֊ի։ Բեկորային վնասվածքից 1 երեխա է զոհվել։
Հալեպում գնդակոծման հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 3֊ը վիրավոր են։