«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այսօր Իսպանիայում դատական նիստի է մասնակեցել:
Նիստը կայացել է պորտուգալացու կողմից մոտ 3,3 մլն եվրոյի չափով հարկեր չվճարելու գործով:
«Ինձ ասացին,որ հարկերի հետ կապված իմ իրավիճակը լիովին օրինական է: Մի քանի տարի առաջ ինձ ասացին, որ հետաքննություն է սկսվել: Այն կարգավորելու համար ինձ անհրաժեշտ էր որոշակի գումար վճարել:
Ես չեմ պատասխանել, չեմ վիճել, այլ վճարել եմ ու ցույց տվել, որ ամեն ինչ օրինական է: Գործը փակված է: Այդ իսկ պատճառով ես այստեղ եմ, ուրիշ ոչինչ», ասել է Մոուրինյոն դատարանից դուրս գալուց հետո: