Ժոզե Մոուրինյո. Ապագայիս հետ կապված ասեմ, որ ֆանտաստիկ վիճակում եմ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է ֆուտբոլիստների հետ առկա տարաձայնությունների մասին լուրերը:
«Ապագայիս հետ կապված որևէ երաշխիք ինձ հարկավոր չէ: Ընդհանուր առմամբ, ես ֆանտաստիկ վիճակում եմ:
Չորեքշաբթի ազատ օր ունեմ, կանցկացնեմ ընտանիքիս հետ: Ամեն գիշեր ես կարող եմ հանգիստ քնել: Հինգշաբթի օրը չի տարբվերվի վերջին 15 տարվա մնացած օրերից:
Դուք իսկապե՞ս մտածում եք, որ իմ խաղաղոցները իմ դեմ են դուրս եկել և հաղթելու համար բոլոր ուժերը չեն ներդրել: Դա տգեղ է իմ խաղացողների հանդեպ: Դա անհարգալից վերաբերմունք է նրանց, այլ ոչ թե՝ իմ նկատմամբ:
Անձամբ իմ համար լավ կլիներ, որ բոլոր խաղացողները իմ դմ լինեին, այդ դեպքում ես անհաջողություններս արդարացնելու պատճառ կունենայի», ասել է Մոուրինյոն:
Նշենք, որ Մոուրինյոյի պաշտոնանկության դեպքում «Չելսին» նրան պետք է վճարի 30 մլն ֆունտ փոխհատուցում: