«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Արսենալի»հետ խաղից առաջ անդրադարձել է Արսեն Վենգերի հետ հարաբերություններին:
«Ինչ որ պահեր եղել են. վեճեր, ժեստեր, առանց որոնց ավելի լավ կլիներ: Երբ ես Անգլիա եկա, «Արսենալը» անհաղթելի չեմպիոն էր: Եվ առաջին տարիներին մենք նրա հետ պայքարում էինք տիտղոսների համար:
«Արսենալը» անհավանական թիմ էր: Շնորհակալ եմ ամեն ինչի համար: Նրանք դրդեցին մեզ առավելագույն մակարդակի հասնել:
Արդյո՞ք ես ափսոսում եմ տհաճ միջադեպերի համար: Այո: Վստահ եմ, որ Վենգերը՝ նույնպես», ասել է Մոուրինյոն: