Իսպանիայի սահմանադրական դատարանը չեղարկել է Կատալոնիայի անկախության հռչակագիրը
Իսպանիաի սահմանադրական դատարանը կասեցրել է Կատալոնիայի անկախության մասին բանաձևը, որն ընդունել է Կատալոնիայի խորհրդարանը, հաղորդում է Ria Novosti-ն։
Հիշեցնենք, որ հռչակագրի ընդունումից մեկ ժամ անց Իսպանիայի սենատը կիրառեց Սահմանադրության 155-րդ հոդվածը, այն է՝ Մադրիդն այսուհետ ուղիղ կկառավարի Կատալոնիան։ Իսկ դրանից հետո ինքնավար մարզի ժեներալիտտը և խորհրդարանը լուծարվեցին։
Սահմանադրական դատարանը Կատալոնիայի իշխանություններին 3 օր էր տվել, որպեսզի վերջիններս իրենց իսկ ընդունած բանաձևից հրաժարվեն։